Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում շարունակվող հակամարտության ընթացքում Ռուսաստանին ցուցաբերվող ենթադրյալ աջակցության պատճառով:  Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ԱՄՆ-ի կողմից արդեն սահմանել ենք չինական ավելի քան 100 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ, արտահանման վերահսկողություն և այլն: Եվ մենք լիովին պատրաստ ենք գործելու, նոր միջոցներ ձեռնարկելու. ես դա հստակ հասկացրել եմ այսօրվա հանդիպումներում», – նշել է Բլինքենը:

Իր հերթին Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց բարեկամներին ու գործընկերներին։