Պանթուրքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

«Ցեղասպանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը։

Նա ընդգծեց՝ եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչական գործողությունները Սիրիայում։

«Արդեն 12 տարի է՝ Սիրիան դիմադրում է, բայց անշուշտ որոշ չափով  հաղթականած ենք դուրս եկել այդ ահաբեկչանա պատերազմից։ Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը շարունակվում են և Սիրիայում, և տարածաշրջանում»,- ասաց դեսպանը։