Freedom House-ը՝ ՀՀ-ում ոստիկանության բռնությունների և ճնշումների մասին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է.
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումներով:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները բիրտ ուժ կիրառելով Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից բերման են ենթարկել 20-ից ավելի քաղաքացու։ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, բժիշկները ախտորոշել են սալջարդեր, կապտուկներ, գլխուղեղի ցնցում։

