ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում ռուսերեն և հայերեն գրառում է հրապարակել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Սգում ենք հայ ժողովրդի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: