Ոսկեպար են ժամանել ԱԱԾ սևազգեստ հատուկջոկատայինները

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածք են ժամանել ԱԱԾ սևազգեստ հատուկջոկատայինները։

Այս պահին ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումն ականազերծման աշխատանքներ է կատարում եկեղեցու հարակից տարածքում։

Հիշեցնենք, որ վաղ առավոտվանից եկեղեցու մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք զինվորականներին հորդորում են եկեղեցու տարածքը չականազերծել, քանի որ այն թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխարգելելու նպատակ ունի։ Ոստիկանությունը բնակիչներին թույլ չի տալիս մոտենալ եկեղեցուն՝ փաստարկելով նրանց անվտանգությունը։