Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան
«Կարծես կրկնվում է Արցախի սցենարը։ Այն, ինչ որպես սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ մայր հայրենիքում»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա ընդգեց, որ շարունակվում է նույն գիծը, որոհետև նույն իշխանություններն են այդ գծի հետևում, և այդ իշխանությունների գիծը որևէ հիմնավորում, մասնագիտական բացատրություն չունի։
«Չգիտեմ՝ ով է որոշում, որ կաբինետում, քանի հոգով, բայց դա հրամցվում է որպես հանրության համար ընդունելի կարծիք»,- ասաց Ա.Ղուլյանը։
Նա նշեց, որ այս ամենը կանխելու ճանապարահ կա, բայց անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի և գործող իշխանությունները, և Հայաստանում քաղաքական շրջանակները կարողանան ազդել որոշում ընդունելու վրա։
«Կյանքը ցույց է տվել, որ հերթով զիջելու քաղաքականությունը կանգառ չունի։ Այստեղ ամեն ինչ շարունակվում է նույն ձևով։
Մարդիկ, ովքեր որոշում պետք է ընդունեն, այն գլխից հակված են, որ ամեն ինչ կարելի է անել, միայն թե որևէ բան չփոխվի մեր իշխանության մեջ»,- ասաց Ա. Ղուլյանը։

