Տավուշում քաղաքացիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Մհեր Սահակյանը Տավուշում են․
«Երեկվանից այստեղ է նաև մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը: Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը:
Ճանապարհն անանցանելի է, ճանապարհի երկայնքով բազմաթիվ բեռնատար և մարդատար մեքենաների կուտակում է»,- գրել է պատգամավորը։

