Մենք չհանդիպելու պլաններ չունենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ կլինի կոնկրետ, ոնց՝ այս պահին չեմ կարող ասել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրները քննարկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև շփումներ կլինեն։