Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին (տեսանյութ)

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում երևում է, որ երիտասարդ տղամարդուն քննչական բաժնից տեղափոխում են սավանով։

«Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները: Մանրամասները հաջորդիվ»,-գրել է փաստաբանը։