Ռուսաստանի դուրս գալն Արցախից աղետալի հետևանքներ է ունենալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

Գագիկ Համբարյանը եթերում անդրադարձավ տավուշցիների հետ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ նրա սուտ հայտարարություններին՝ ասելով, որ այդկերպ նա փորձ արեց փափուկ բարձ դնել տավուշցիների գլխի տակ։ Նրա հայտարարությունը, թե տարածքների փոխանակում է լինելու, քաղաքագետը մեծ սուտ որակեց, քանի որ Ալիևը որևէ հողակտոր անգամ չի զիջի, նա միայն նվաճողական նկրտումներ ունի։

Քաղաքագետը խոսեց նաև Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրս բերմանը՝ ասելով, որ դա Ռուսաստանի համար ևս աղետալի հետևանքներ կունենա։ Ըստ նրա՝ դա տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու առաջին քայլն է։ Հաջորդը լինելու է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում