Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք
Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք։
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված ու դատապարտված փաստ է աշխարհի կողմից։
Դրա փաստը վիճարկում կամ չեն ճանաչում Թուրքիան ու նրա մեծ ու փոքր ախպերները՝ օրինակ Մեծ Բրիտանիան ու Ադրբեջանը։
Ցեղասպանության նահատակները սրբադասված են ու վերջ։
Ու 1,5 միլիոնի անունների թեման թուրքական թեզ է ու ծուղակ, որի մեջ մեզ Թուրքիայի պասով մտցնում է Նիկոլը։
Հայ ևկեղեցին սրբադասել է 1915-ի նահատակներին։
ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա ու տասնյակ երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։
Հետևաբար մի քննարկեք Նիկոլի ու նրա տխրահռչակ տարասեսակ երեսփոխանների հրապարակ նետած թուրքական թեզերը։
Մենք չենք ապացուցում չէ՞, որ այսօր ապրիլի 16 է։
Ինչու՞, որովհետև ակնհայտ փաստ է։
Նույնը չպետք է առհասարակ քննարկել Հայոց Ցեղասպանության նահատակների 1,5 միլիոնի անունները հայտնաբերելու ու հրապարակելու կասկածելի թեզը։
Ի՞նչ կապ ունի 1,5 միլիոն է նահատակվե՞լ, թե՞ ,1,4 կամ 1,8 միլիոն։
Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից ու ոճրագործություններից մեկն է, որը դատապարտված է աշխարհի կողմից և վերջ։
Ո՞վ փորձում է այլ քննարկում ծավալել, փաստացի ստանձնում է ՀՀ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի գործառույթ։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

