Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծմանը, բայց պատասխան միջոցները սահմանափակ կլինեն՝ իրադրության սրում չհրահրելու համար։

Այդ մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով կողմերի հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների։

Լրատվական հարթակը հայտնել է, որ Իրանի նախարարն ասել է, որ պատասխանը լինելու է «տեղին և սահմանափակ», բայց չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումներ նկատի ունի։