19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով, (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) հանգամանքները պարզվում են։