Կադրերը տեսնելուց հետո դիմել ենք իրավասու մարմիններին և պարզաբանում պահանջել․ ՄԻՊ-ը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին

«Անմիջապես թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե՛ ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո մենք այցելել ենք տվյալ անձանց և դրա համատեքստում մենք ևս առնվազն կասկած ունեցել ենք, նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին և մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից պարզաբանում ենք պահանջել»,-կառավարության շենքի լրագրողներին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման մասին հարցին։

Մանասյանը հայտնեց, որ իրավասու մարմիններից պարզաբանումներ ստանալուց հետո նոր հնարավորություն կունենան եզրահանգումներ իրականացնել։

«Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է կասկած ենք տեսել»,- հայտարարեց Պաշտպանը։

Նա հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցի տարեկան զեկույցում հստակ նշված են իրավապահների կողմից անհամաչափ ուժի և բռնության գործադրման դեպքերի մասին։