ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին հայտարարեց խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի  և կարգապահական հարցերի  հանձնաժողովի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դաարանի  դատավոր Վահե Միսկայանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել  այն։ Այս մասին հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որ

Ըստ որոշման՝ դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական։

«Դատավորը թույլ է  տվել գործը  ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում,  ինչն էլ իր հերթին հանգեցրել է  քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում  ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է»,- ասել է Անդրեասյանը։