Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի վարչակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 2-ին ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը` նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորությամբ։

Տեղեկացրել է ԱՊԱ-ն։

Հալուք Գյորգյունը նշել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ազդեցիկ ընկերությունների ղեկավարներ, որոնք կազմում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հիմքը։

Նա Ալիևին տեղեկացրել է թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունների և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների միջև մի շարք ոլորտներում համատեղ գործունեության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերի նախատեսվող ստորագրման մասին։