Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը
Բռնազավթված Արցախի Հանրապետությունում ադրբեջանցի վանդալները շարունակում են թիրախավորել հայկական արժեքները։ Ադրբեջանագետ, Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ այս անգամ ադրբեջանցի օկուպանտների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը։
«Օրերս ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Տեսանյութ ակնհայտ վիրավորանք է պարունակում ուղղված հանուն հայրենիքի նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին։ Հաշվի առնելով մեր հայրենակիցների ծանր ապրումները և անդառնալի կորուստները տեսանյութ չենք հրապարակում։
Այս ամենը ևս մեկ անգամ ևս է որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»,- գրել է նա։

