Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել իր տունն են խուզարկում՝ զենք-զինամթերք հայտանաբերելու նպատակով։
«Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տանում են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,-հայտնեց գնդապետը։
Նա հայտարարել է, թե ուզում է դիմել Փաշինյանին։
«Էն ժամանակ, որ նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ ասելով թե Սերժը և Օհանյանն ընկել են Ավետիսյան Վոլոդիայի հետևից։ Ուղիղ ասում է, որ հիմա էլ Փաշինյանն է ընկել բոլորի հետևից, ինչքան հայրենասեր կա, որ ցանկանում են հայրենիք պահել, ոչ մի թիզ հող չտալ թուրքին, ադրբեջանցուն»,-հայտարարել է Ավետիսյանը։

