Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում ջերմ գրկախառնվել է Մակրոնի հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, թե ինչպես են ջերմորեն գրկախառնվում:
Նա հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյի և Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ։

