ՀՀ ԿԲ-ն մարտի 29-ից արգելել է սպասարկել «Միր» քարտը՝ զգուշանալով ԱՄՆ պատժամիջոցներից. աղբյուր

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել մարտի 29-ից արգելել տեղի բանկերին սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտը ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է հանրապետության բանկային ոլորտի բարձրաստիճան աղբյուրը։

«Հայկական ArCa պրոցեսինգային կենտրոնը միաժամանակ սպասարկում է «Միր», Visa և Mastercard վճարումները։ Visa-ն և Mastercard-ը հրաժարվում են աշխատել այն ընկերության հետ, որը միաժամանակ սպասարկում է պատժամիջոցների տակ գտնվող «Միր»-ին։ Նրանք իրավունք չունեն աշխատել ArCa-ի հետ այդ դեպքում։ Ուստի, այլ տարբերակներ՝ «Միրի» սպասարկումն արգելելուց բացի, չեն մնում, թե չէ մեր երկիրը կմնա առանց միջազգային քարտերի»,- տեղեկացրել է աղբյուրը։

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նաև նշել է, որ ՀՀ ԿԲ-ն այդ գործընթացը ներկայացնում է որպես մասնավոր բանկերի որոշում, որպեսզի «չնեղացնի ռուսական կողմին»։

ՏԱՍՍ-ը մեկնաբանությունների համար դիմել է ԿԲ-ին և Հայաստանի խոշոր բանկերին, բայց պաշտոնական պատասխան չի ստացել։