Երևանը տեղեկացրել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Պեսկով
ՌԴ-ը Հայաստանից տեղեկություն է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, Երևանի հետ շփումները շարունակվում են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Իսկապես, գերատեսչական նամակն այս հաշվով ստացվել է նաև գերատեսչությունների գծով, այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին հիմա ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։
Կրեմլի ներկայացուցիչն ավելացրել է. «Բնականաբար, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»։

