Ուկրաինա զորքեր ուղարկել չենք ծրագրում. ՆԱՏՕ-ում արձագանքել են Մակրոնի հայտարարությանը

ՆԱՏՕ-չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա, ոչ անձամբ ՆԱՏՕ-ն, ոչ գործընկերները կոնֆլիկտի կողմ չեն հանդիսանում։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հայտարարել է, որ եթե կառույցի առանձին երկրներ զորքեր ուղարկեն Ուկրաինա, այն կվերաբերի ամբողջ կառույցին, քանի որ նրա անդամները կապված են հավաքական անվտանգության պայմանագրով։

Հարցին, թե արդյոք Մակրոնը սխալ է թույլ տվել՝ օգտագործելով «ռազմավարական անորոշության» սկզբունքը Ուկրաինայում արևմտյան զորքերի հնարավոր տեղակայման հարցում, Ստոլտենբերգն ասել է.

«Ես կարծում եմ, որ կարևոր է, որ մենք խորհրդակցենք և ընդհանուր մոտեցում ունենանք այս կարևոր հարցերի վերաբերյալ, քանի որ դրանք կարևոր են բոլորիս համար»: