Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիները Ադրբեջանում» թեմայով համաժողով

Մարտի 19-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիները Ադրբեջանում. Իրավիճակը, որը ստեղծվել է Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց» թեմայով համաժողով։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։