Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել
Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին։ Այս մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ասել է «ՌԻԱ Նովոստիին»՝ նշելով, որ հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չէ։
Քըլըչը հավելել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

