Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու մարտի 1-2-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու մարտի 1-2-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «ՌԻԱ նովոստի»-ի  հաղորդմամբ, այցի ընթացքում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և կքննարկի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավիճակն Ուկրաինայում, Անդրկովկասում, պաղեստինա-իսրայելական հարցեր և այլն։

Բացի այդ, դիվանագիտական ֆորումի շրջանակում Լավրովը նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։