Մեզ ուզում էին մտցնել ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմ․ հայ ժողովուրդը 2021 թ․ աշխարհաքաղաքական հարց է լուծել․ Ալեն Սիմոնյան

Չեք պատկերացնի՝ հայ ժողովուրդը 2021 թվականին ինչ է արել․ աշխարհաքաղաքական հարց է լուծել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով, կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել։

ԱԺ խոսնակի հավաստամամբ, նպատակ է եղել Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել։

«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,- հայտարարեց նա։