«Մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով»․ Ադրբեջանի ՊՆ-ը՝ Տեղում բռնված զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել այսօր առավոտյան Տեղ գյուղում բռնված ադրբեջանցի զինծառայողի մասին։

«Փետրվարի 28-ին ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով։

Մեր զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ անհապաղ սկսված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։