ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսի Հանրապետության ընտրությունները

ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-ից 26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։
Հանձնաժողովից հայտնում են՝ ԿԸՀ անդամները դիտարկել են փետրվարի 25-ին կայացած Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։

ԿԸՀ անդամները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած  մամուլի ասուլիսներին։