Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. ՀՀ-ում ԵՄ դեսպան

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց սիրելիներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։- Մենք՝ բոլորս պետք է շարունակենք ամենավճռական ջանքերը գործադրել հաշտեցման, կայուն և դիմացկուն խաղաղության հասնելու համար՝ երաշխավորելու, որ նման ողբերգությունները երբեք չկրկնվեն»,-գրել է նա։