Ադրբեջանի ԱԳՆ՝ Հայաստանի Սահմանադրության մասին

Խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։ Այս  մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ։

Բայրամովի խոսքով՝  Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Բայրմովը նշել է, որ իբրև թե  «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները։ Հանդիպմանն ընդգծվել է այս պնդումների անընդունելիությունը»։