Վահե Մամունց․ զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ «Պուշկեն յալի» բարձունքում

Վահե Սարուխանի Մամունց (2001-2023)։

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում: 2020-2022 թթ. ծառայել է Արցախի ՊԲ-ում, մասնակցել 44-օրյա պատերազմին։

2022-ից ծառայում էր Արցախի ԱԱԾ-ում։

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտի «Պուշկեն յալ» կոչվող բարձունքում։

Փա՜ռք հերոսին 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից