Փաշինյանն ընդունել է Ստեֆանո Տոմատին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Փաշինյանը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Նիկոլ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը  վերաբերող հարցերի:

Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը: