Փաշինյանն ի՞նչ կապ ունի. Քերոբյանը պաշտպանեց Փաշինյանին, իսկ դիմում գրել նրան Արայիկ Հարությունյանն է առաջարկել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ասել, որ ինքն ազատման դիմում գրի։
Նա ասաց, որ իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել։
«Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը։ Այն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, իմ աշխատանքը պահանջված չէ, ես մի վայրկյան ավելի չեմ մնա»,- ասաց Քերոբյանը։
Քերոբյանը նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, վարչապետը՝ նույնպես։
Լրագրողները հետաքրքրվեցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի. «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,–ասաց Քերոբյանը։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը Վահան Քերոբյանի նկատմամբ երկու ամսով տնային կալանքի որոշում կայացրեց:

