Լենինգրադի մարզի նավահանգիստներում դրոնների պատճառով բարձր պատրաստվածության վիճակ է մտցվել
Բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել Լենինգրադի մարզի չորս նավահանգիստներում՝ Վիբորգում, Վիսոցկում, Պրիմորսկում և Ուստ Լուգում, այս մասին վկայում են Բալթիկ ծովի ծովային նավահանգիստների վարչության կայքում հրապարակված փաստաթղթերը։ Տեղեկացնում է kommersant.ru-ն:
«Հիմք է ծառայել Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի գրոհների հետ կապված արտակարգ իրավիճակի առաջացման բարձր մակարդակը ծովային նավահանգստի օբյեկտներում և տարածքներում.»,- նշվել է Ուստ Լուգին վերաբերող կարգադրությունում։
Նույն պատճառն է նշվել նաև Վիբորգի, Վիսոցկի և Պրիմորսկի նավահանգիստների վերաբերյալ։
Տեղեկացվել է, որ հունվարին Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն մտցրել էր բարձր պատրաստվածության ռեժիմ տարածաշրջանի բոլոր շրջանների կրիտիկական ենթակառուցվածի օբյեկտներում։ Պահպանության ստորաբաժանումները և ուժային կառույցները հրամաններ են ստացել ոչնչացնել անօդաչուները՝ կից տարածքներում դրանց հայտնաբերման դեպքում։

