Ռոման Հակոբջանյան․ զոհվել է 19-ին` Մարտակերտի դիրքերը պաշտպանելիս
Ռոման Սարուի Հակոբջանյան (1975-2023 թթ.). ՊԲ աշխարհազորային:
Ծնվել է Բաքվում, 1989-ին հաստատվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
1993-ից որպես հրաձիգ ծառայել է Արցախի ՊԲ-ում, հետախուզական ջոկատի կազմում մասնակցել առաջին արցախյան պատերազմին:
Մասնակցել է նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին:
Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին` Մարտակերտի դիրքերը պաշտպանելիս:
Ամուսնացած էր, ունի երկու դուստր։
Փառք հերոսին…
«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից

