Դավիթ Թևանյան․ զոհվել է սեպտեմբերի 19-ին` «Եղնիկների» դիրքերում

Դավիթ Թևանյան (1995-2023). Արցախի ՊԲ ավագ սերժանտ:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում:

2013-15 թթ.` Արցախի ՊԲ ժամկետային, 2015-23 թթ.` ՊԲ պայմանագրային զինծառայող: Հետախուզական վաշտի դասակի հրամանատար էր, ՊԲ ավագ սերժանտ:

Մասնակցել է քառօրյա, 44-օրյա և 2022 թ. Ջերմուկի պատերազմներին:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին` «Եղնիկների» մարտական դիրքերում:

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից