Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի ռազմական հզորությանը. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը Մինաբում ունեցած իր հրապարակային ելույթում կտրուկ նախազգուշացում է արել երկրի թշնամիներին՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ պատերազմ սկսել, բայց վճռականորեն կպատասխանի այն ուժին, որը ցանկանում է վախեցնել իրենց, գրում է Iranpress-ը։

«Իրանի ռազմական հզորությունը սպառնալիք չէ տարածաշրջանի ոչ մի երկրի համար, սակայն այն ապահովում է տարածաշրջանի երկրների անվտանգությունը, որպեսզի նրանք բոլորը կարողանան ապավինել այդ ուժին։