Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների «00 ОО 000» համարները. նման համարների սիրահարներին՝ բարի ժամանց. Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների «00 ОО 000» համարները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ համարները:
Գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ՝ բարի ժամանց ենք մաղթում բոլորին», – ասաց Փաշինյանը։

