Կոնգրեսի կոմիտեն կողմ է քվեարկել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի իմպիչմենտին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեն կողմ է քվեարկել երկրի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի իմպիչմենտին։
Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեն (ոչ ամբողջ կազմով) կողմ է քվեարկել ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի հանդեպ իմպիչմենտի հոդվածներ հարուցելուն, նշվել է կոմիտեի հանրապետականների X սոցցանցի հաղորդագրությունում։
Հօգուտ բանաձևի արտահայտվել է կոմիտեի 18 անդամ, դեմ՝ 15։ Հանրապետականների կարծիքով՝ Մայորկասը պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանի վերահսկման միջոցները միտումնավոր անտեսելու համար։
Բանաձևում նշվել է, որ նախարարը նպատակաուղղված և համակարգված ձևով հրաժարվել է ենթարկվել օրենքին, ինչպես նաև չի ադարացրել քաղաքացիների վստահությունը՝ խաբելով նրանց։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն ամբողջ կազմով սպասվում է հաջորդ շաբաթ։

