Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացվել է
Ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների կալանավորման ժամկետը երկարացվել է՝ ևս չորս ամսով։ Ադրբեջանում դատարանը բավարարել է Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի ապօրինի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ դատարանը բավարարել էր Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

