ՀՌՀ-ն չեղարկեց արգելքը. «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը

ՀՌՀ-ն չեղարկեց «Տոսպա» ընկերության հեռարձակման արգելքը և թույլ տվեց, որ Sputnik Արմենիա ռադիոկայանը շարունակի հեռարձակումը։

Հանձնաժողովը որոշումն ընդունեց միաձայն։ Հունվարի 25-ին ռադիոկայանի եթերը կվերսկսվի 106.0 հաճախականությամբ։

2023-ի դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ընկերությանը եթերից։