2001 թ․ հունվարի 18-ին Ֆրանսիական սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ու թեև Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիան, հերքում է 1,5 միլիոն հայի ոչնչացման փաստը: Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը: 1965 թ. ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:

1998 թ. մայիսի 29-ին Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ: 2000 թ. նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին: Սակայն սենատորները փոխեցին բանաձևի տեքստը՝ փոխարինելով սկզբնական «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը» վերնագիրը` այն դարձնելով «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է, որ հայերը դարձել են 1915 թ. ցեղասպանության զոհ»:

2001 թ. հունվարի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն բանաձև ընդունեց, որի համաձայն` Ֆրանսիան ճանաչում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որի համաձայն` Հայոց ցեղասպանության հերքումը կդառնա քրեական հանցագործություն այնպես, ինչպես Հոլոքոսթի հերքումը:

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով, բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Այն ընդունել են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` Մերկուսուրի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 27 երկիր: