Փորձ էր արվում թաքցնել, լղոզել կատարվածը

Ծանոթացա ՊԵԿ պարզաբանմանը երեկվա կատարվածի վերաբերյալ։ Մասնավորապես փորձ էր արվում թաքցնել, լղոզել կատարվածը, որը ինքնին իր մեջ հանցակազմ է պարունակում։

Մասնավորապես պետական կառույցում տեղի է ունեցել հանցագործություն, որին ներգրավված է եղել մի ամբողջ հերթափոխ, նորմալ երկրում պետք է համակարգի ղեկավարը հրաժարական տար, իսկ կատարվածի վերաբերյալ նյութերն էլ տրամադրվեր օրինակ Հակակոռուպցիոն Կոմիտեին, իսկ հասարակությունն էլ սպասեր իրավական գնահատականին։

Իսկ ներկա Հայաստանում նման դեպքերում ընդամենը լղոզված ինչ որ գրություն է տարածվում և տվյալ համակարգն էլ ավելի խրում ամենաթողության, կրկնակապիտուլյանտի թիմի նման պահվածքը վերջում հանգեցնելու է քաղաքացիական զինված բախման…

Արցախի հանձնումից հետո թրքական կառավարիչներն կատարվածը մարսելու ամենավտանգավոր տարբերակն են ընտրել, երկրում ստեղծելով անկառավարելի վիճակ և հասցնել լուծարման, ինչը լավագույնս իրականացնում են պետական բոլոր մարմիններն հասցնելով ամենաթողության։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից