Թուրքիան չի պատրաստվում լքել Իրաքի և Սիրիայի հյուսիսում գտնվող հիմնական շրջանները
Թուրքիան չի պատրաստվում լքել Իրաքի և Սիրիայի հյուսիսում գտնվող հիմնական շրջանները, որտեղ պայքարում է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, հայտնում է Hurriyet թերթը:
Թուրքական ռազմաօդային ուժերը օդային գործողություններ են իրականացնում Իրաքի և Սիրիայի հյուսիսում՝ ՔԱԿ-ի զինյալների հարձակման հետևանքով 9 թուրք զինծառայողի մահից հետո:
«Hürrrıyet» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Միացյալ Նահանգները վերջերս զենք-զինամթերք են մատակարարել ՔԱԿ-ի զինյալներին, և Անկարայի դեմ «հյուծման պատերազմ» է ընթանում:
«Ռազմական առումով փոփոխություններ չկան: Մեր հիմնական ոլորտները կամրապնդվեն: Այս շրջանները մաքրվելու են ահաբեկիչներից»,-ավելացնում է Hurriyet-ը:

