ՔՊԿ-ն վրեժ է լուծում երևանցուց` վստահության քվե չստանալու համար
Կարմիր կետագծերի, 13 ու կես անգամ թանկացման, Երևանի կենտրոնի բեռնաթափմանը ևս մի անգամ անդրադառնալով կարող ենք արձանագրել.
Ա) Երևանում խցանումները սեզոնային բնույթ են կրում,
Բ) 12 հազարը դարձնելով 160 հազար` հավելյալ հոգս են ավելացնում վարորդի համար և միևնույն ժամանակ չեն լուծում խնդիրը,
Գ) Որևէ այլընտրանք չառաջարկելով` վերգետնյա կամ ստորգետնյա ավտոկայանատեղիներ, միանգամից ընտրում են քաղաքացուն էլ ավելի մեծ չափերի տուգանքի մատերիալ դարձնելը,
Դ) ՔՊԿ-ն վրեժ է լուծում երևանցուց` վստահության քվե չստանալու համար,
Ե) 2018-ից մինչ այսօր միայն Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների գումարով Երևանում կարող էինք ունենալ մեկ մեծ ստորգետնյա, մեկ մեծ վերգետնյա ավտոկայանատեղի,
Զ) Հանրային տրանսպորտի անմխիթար վիճակը կարծես միտված է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածմանը, էնքան են «բարձում» իրար վրա։
Է) Եթե բեռնաթափում ենք, ապա էլեկտրամոբիլը ինչո՞ւ է անվճար կայանում, տարածք չի՞ զբաղեցնում (դեմ չեմ, որ անվճար է, բայց տրամաբանությունը ընկալելի չէ, եթե խնդիրը, իրոք բեռնաթափումն է),
Հ.Գ. Հաչող ֆրակցիան ասում էր, թե իբր, շաբաթ-կիրակի օրերին անվճար է լինելու կայանելը, բայց գործնականում տեսնում ենք, լավ էլ վճարովի է կայանելը, էստեղ էլ են խաբել։
Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

