Կոնֆլիկտը կարող է տեղափոխվել մեր տարածաշրջան, իսկ իշխանությունները շարունակում են էժանագին շոուներով շեղել ազգի ուշադրությունը
Աշխարհը նախապատրաստվում է մեծ պատերազմի։ Դա է վկայում վերջին ժամանակահատվածում կատարվող դեպքերը և կոնֆլիկտները։
Ցավոք սրտի մեր տարածաշրջանն էլ չի կարող զերծ մնալ այս իրադարձություններից` ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերտերությունների համար` աշխարհաքաղաքական դիրքի հետ կապված։
Շատ մոտ ժամանակում կոնֆլիկտը կարող է տեղափոխվել մեր տարածաշրջան և շատ մեծ մասշտաբներով։ Դա փաստում են շատ քաղաքական և զինվորական մեկնաբաններ։
Մեզ պետք է լուրջ նախապատրաստվել դիմակայելու այդ մարտահրավերներին, այլապես չեմ էլ ուզում մտածել ինչ կլինի մեզ և մեր երկրի հետ։
Բայց ներկա իշխանությունները, անտեսելով կամ դիտավորյալ աչքաթող անելով, շարունակում են էժանագին շոուներով շեղել ազգի ուշադրությունը, այդպիսով ամեն կերպ պահել իշխանությունը և ճոճվող աթոռները։
Ներկա իշխանությունների մասով վերլուծությունը և ով լինելը թողնում եմ ձեզ։
Ազգ ջան, մեզ պետք է ԼՐՋԱՆԱԼ։
Աշխարհը չի ներում թույլերին։
ԱՍՏԾՈՎ
Տիգրան Աթոյանի ֆեյսբուքյան էջից

