Զոհված զինծառայողների ընտանիքներում «Անպտղության հաղթահարման» ծրագրի շրջանակներում 28 երեխա է ծնվել
Առաջին օրվանից համապատասխան օրենսդրական կարգավորումների շրջանակներում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել ենք ամբողջական բժշկական փաթեթը։ Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում պետական պատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները արցախցիներին տրամադրվում են պետության կողմից փոխհատուցմամբ և անվճար են։
Ավանեսյանի խոսքով՝ այդ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա։ Մասնավորապես, քաղաքացին նախ պետք է գրանցվի ամբուլատոր օղակում՝ որևէ ամբուլատորիայում կամ պոլիկլինիկայում, այնտեղ ստանա առաջնային բուժօգնությունը, այնուհետև կարիքի դեպքում բժշկի տրամադրած ուղեգրի միջոցով ստանա հիվանդանոցային բժշկական ծառայությունները։ Նա նշեց, որ այս ընթացքում նրանց տրամադրվել է 5796 հիվանդանոցային բժշկական ծառայություն՝ պետպատվերի շրջանակներում։
Անդրադառնալով «Անպտղության հաղթահարման» ծրագրին և զոհված զինծառայողների ծնողների՝ այդ ծրագրին դիմելիությանը, նախարարը հայտնեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներում այդ ծրագրով 28 երեխա է ծնվել։ Նախարարը նաև հայտնեց, որ այդ ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ ծնվել է 159 երեխա։

