Բայդենը չի կարող երկու նախադասություն իրար կապել, բայց Պուտինն ու Սին շատ խելացի մարդիկ են. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Սի Ծինփինին անվանել է շատ խելացի և խորամանկ մարդիկ։ Այս մասին գրում է Fox News-ը:

«Բայդենը չի կարող երկու նախադասություն իրար կապել, և նա մեզ է ներկայացնում՝ միջուկային զենքով,  իսկ Պուտինն ու Սին շատ խելացի մարդիկ են: ԶԼՄ-ները ատում են, երբ ես ասում եմ, որ նրանք խելացի են, բայց թույլ տվեք ձեզ ասել, որ նրանք շատ խելացի են և շատ խորամանկ», – ասել է Թրամփը Այովա նահանգում իր աջակիցներին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, և ուկրաինական հակամարտությունից կարելի էր խուսափել, եթե ինքը զբաղեցներ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնը։