Հունաստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Ապա հաջորդել է Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին էլ կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: