Այսօր բարեկենդան է, վաղվանից սկսվում է պահքը
Սուրբծննդյան տոնին նախորդում է շաբաթապահքը, որը ունի իր բարեկենդանը:
Դեկտեմբերի 29-ը Սուրբծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, երբ տրվում է Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը.
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:
«Հնում սրբորեն պահել են Սուրբծննդյան պահքը՝ այն չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդ օրերին, սակայն խորհրդային աստվածմերժության տարիներին ամեն ինչ արվեց՝ մարդկանց ուշադրությունը հոգևորից դեպի մարմնավորն ու ժամանակավորը շեղելու համար։ Պահքը հարմար առիթ է՝ աղոթքով, ինքնաքննությամբ և ապաշխարհությամբ պատրաստվելու Սուրբծննդյան հոգենորոգ տոնին»,- նշված է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

